Աբովյան-Կորյուն խաչմերուկի մոտ 82-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվում են հանգամանքները

16:30 • 20.12.21

 

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի փողոցային հատվածում տղամարդու դի հայտնաբերելու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Հավելենք, որ հիշյալ դեպքի վերաբերյալ քաղաքացուց ահազանգ է ստացվել 2021թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 16։25-ին և անմիջապես դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը հիշյալ հասցեի բնակիչ է՝ ծնված 1939թ., ով իրեն ցած է նետել։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։