Պակիստանցի քաղաքական գործիչը պատահաբար սպանվել է իր հաղթանակի պատվին կազմակերպված միջոցառման ժամանակ
Պակիստանցի երիտասարդ քաղաքական գործիչ Մուհամմեդ Զաքրիյա Խանը պատահաբար գնդակահարվել և սպանվել է իր պատվին կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ։ Նա սպանվել է իր ընտրվելու պատվին կողմնակիցների օդ արձակած փամփուշտից, հայտնել է globalvillagespace.com-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանում՝ Փեշավար շրջանում։ Զաքրիյա Խանի քաղաքական կողմնակիցները ինքնաձիգներից կրակ են բացել դեպի երկինք՝ ի պատիվ ընտրություններում նրա հաղթանակի։ Օդ արձակված փամփուշտներից մեկը պատահաբար դիպել է քաղաքական գործչին:
Մուհամմեդ Զաքրիյա Խան Սանդայը պետք է դառնար Սուրիզայ գյուղի յոթ հոգանոց գյուղական խորհրդի նախագահը։










