«Այս խնդիրը ինձ համար գրեթե սատանայական է». Հռոմի պապը դատապարտել է կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը սատանայական դաժանություն է։ Ըստ նրա՝ այս գլոբալ խնդիրը հնարավորինս արագ լուծում է պահանջում։ Համապատասխան հայտարարությունը Վատիկանի ղեկավարն արել է իտալական TG5 հեռուստաալիքի եթերում, հայտնում է lenta.ru-ն։
Ընտանեկան բռնության զոհերի հետ հանդիպման ժամանակ պոնտիֆիկոսը խստորեն դատապարտել է բոլոր տղամարդկանց, որոնք իրենց թույլ են տալիս ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկել իրենց ընտանիքի անդամներին։
Հովվապետն այս երևույթը համեմատել է սատանայական դաժանության դրսևորման հետ, որը տեղ չունի ժամանակակից հասարակության մեջ։
«Կան շատ, շատ մեծ թվով կանայք, որոնք ծեծի և բռնության են ենթարկվում տանը, ներառյալ ամուսինների կողմից: Այս խնդիրը ինձ համար գրեթե սատանայական է», - ասել է Վատիկանի ղեկավարը:










