Մատենադարանի մոտ բախվել են BMW-ն ու MG-ն, կան վիրավորներ. shamshyan.com

09:35 • 21.12.21

Դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի դիմաց, բախվել են BMW և MG մակնիշի ավտոմեքենաները։ 

4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։