Իսրայելում գրանցվել է «Օմիկրոն» հիմնամանրէից մահվան առաջին դեպքը. 65-ամյա տղամարդն ամբողջովին պատվաստված է եղել
21:29 • 21.12.21
Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէից մահվան առաջին դեպքը, հայտնում է «Արմենպրես»-ը։
65-ամյա տղամարդը մահացել է երեկ։ Նա ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ, ինչից անցել էր ավելի քան վեց ամիս։
Այս շաբաթվա սկզբին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը նշել է, որ սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիք:
Placeholder










