Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել, մանդատս դեռ չեմ դնելու, ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել. Վահե Գևորգյան

19:31 • 22.12.21

Խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը:

«Մանդատս դեռ չեմ դնելու, որովհետև իրենք ուզում են, որ դնենք, իսկ ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել»,- գրել է Գևորգյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։ Վերջինիս օգտին քվեարկությանը մասնակցած ավագանու 57 անդամներից կողմ է քվերակել ավագանու 44, դեմ՝ 10 անդամ, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Այսպիսով՝ Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Նրան անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկել էր ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։