Քաբուլում պայթյուն է որոտացել

13:25 • 23.12.21

Դեկտեմբերի 23-ին հուժկու պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաքում: Այդ մասին հայտնել է Khaama Press տեղական գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել անձնագրերի հանձնման կենտրոնական բաժանմունքի մոտ՝ Քաբուլի հարավային մասի բանուկ շրջաններից մեկում: Ինչպես ճշտում են ականատեսները պայթյունը որոտացել է մագնիսական ականի դետոնացիայի հետևանքով, որն ամրացված է եղել վարչական շենքի մոտ կանգնած մեքենային:

Պատահարի այլ մանրամասներ առայժմ չեն հայտնում: