Թալիբները բժիշկներին արգելել են օգնել առանց տղամարդու ուղեկցության բուժհաստատություն ներկայացած կանանց

13:07 • 23.12.21

Աֆղանստանի Ղազնի նահանգի Մուկուր շրջանում թալիբները բժիշկներին արգելել են բուժել հիվանդ կանանց, որոնց հիվանդանոց է ուղեկցել կին ազգականը` մահրամի (տղամարդ բարեկամի) փոխարեն:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Etilaatroz-ը՝ վկայակոչելով առողջապահական մարմինների աղբյուրը։

Թալիբների համապատասխան հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում շեշտվում է կանանց  անբարոյականությունը, որոնք բուժում ստանալու գնում են առանց տղամարդու ուղեկցության և պահանջում են բժշկական անձնակազմից զերծ մնալ նման հիվանդներին օգնելուց: