Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

11:37 • 23.12.21

Առնվազն վեց մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել հինգշաբթի առավոտյան Թուրքիայի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Ինչպես գրում է CNN Türk-ը, միջադեպը գրանցվել է Օսմանիեի աղբի վերամշակման գործարանում։

Պայթյունի պատճառները դեռ պարզված չեն, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: