Կայացել է ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման վերաբերյալ առաջարկներ ներկայացնող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

17:39 • 24.12.21

 

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործման և ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների օգտագործման և այդ միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց համարժեք փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկներ  ներկայացնող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:

Նիստի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի աշխատանքների կազակերպմանը, դիմումների ուսումնասիրությանը և այլ թեմաների։