Փաշինյանը մասնակցել է Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը

19:07 • 24.12.21

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ Ռիմա Դեմիրճյանը վախճանվել էր դեկտեմբերի 21-ին՝ 88 տարեկան հասակում։