Սարատով-Մոսկվա չվերթի ժամանակ տագնապի ազդանշան տված օդանավը վայրէջք է կատարել

17:56 • 24.12.21

Սարատով-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը, որը թռիչքի ընթացքում տագնապի ազդանշան էր տվել, վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ տագնապի ազդանշան տալու մասին հայտնի էր դարձել ուղևորատար ինքնաթիռի թռիչքի մեկնարկից կես ժամ անց: