Ուկրաինայում բոլոր կանայք 2022 թվականին պարտավոր են լինելու ներկայանալ զինկոմիսարիատ

10:47 • 24.12.21

Ուկրաինայում 18-60 տարեկան բոլոր կանայք 2022 թվականին պետք է ներկայանան իրենց բնակության վայրի զինկոմիսարիատ և պարզեն` արդյոք նրանք հարմար են զինվորական հաշվառման համար՝ կախված իրենց կրթությունից և մասնագիտությունից:

Ինչպես գրում է lenta.ru-ն, այս մասին հայտնել են Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի կադրերի բաժնի պետ Ռոման Գորբախը և Կիևի տարածաշրջանային տարածքային հավաքագրման կենտրոնի զինվորական կոմիսար Վալերի Կուցենկոն։

Զինվորականների խոսքով՝ հաջորդ տարվանից երկրում կանանց և տղամարդկանց հաշվառման ալգորիթմը չի տարբերվի։ Միաժամանակ, երկրի ոչ բոլոր կին քաղաքացիները, ինչպես ընդգծել են սպաները, պիտանի կճանաչվեն զինվորական ծառայության համար։ Այնուամենայնիվ, նրանք կտուգանվեն զինկոմիսարիատ չներկայանալու համար:

Զինվորական կոմիսարն ընդգծել է, որ նոր պահանջները չեն պարտավորեցնում կանանց ծառայել Ուկրաինայի զինված ուժերում, քանի որ զինվորական հաշվառումն ու զինծառայությունը բոլորովին տարբեր բաներ են։