ՌԴ-ում ավելի քան 30 ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել. հաղորդվել է 1 զոհի և վիրավորների մասին

15:03 • 26.12.21

Բաշկորտոստանում մայրուղու վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավելի քան 30 ավտոմեքենայի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է հանրապետության դատախազության մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր կեսօրին անբարենպաստ օդերևութաբանական պայմանների պատճառով Ուֆա-Օրենբուրգ ավտոճանապարհի 49-րդ կմ-ում գրանցվել է ավելի քան 30 ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար։ Դրա հետևանքով մեկ մարդ մահացել է, 5-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մեխանիկական վնասվածքներ են ստացել տրանսպորտային միջոցներ», - հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։