Բրիտանացի հաղորդավարուհին ուղիղ եթերում սխալմամբ հայտնել է Հռոմի պապի մահվան մասին (տեսանյութ)
14:43 • 26.12.21
Բրիտանական ITV հեռուստաալիքի մեկնաբանն ուղիղ եթերում սխալմամբ հաղորդել է Հռոմի պապի մահվան մասին, գրում է Daily Mail-ը:
Լրագրող և հեռուսահաղորդավարուհի Քայլի Պենթելոուն, անդրադառնալով կալթոլիկների հովվապետի սուրբծննդյան ուղերձին, հաղորդել է, թե իբր պոնտիֆիկոսը մահացել է:
Արագ գիտակցելով թույլ տված սխալը՝ հաղորդավարուհին ներողություն է խնդրել:
Placeholder










