Մահացել է Նոբելյան մրցանակակիր Դեսմոնդ Տուտուն

11:59 • 26.12.21

90 տարեկանում կյանքից հեռացել է Հարավային Աֆրիկայում  առաջին սևամորթ եպիսկոպոս, ապարտեիդի դեմ ուղղված պայքարի ակտիվ մասնակից, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր (1984) Դեսմոնդ Տուտուն, հայտնում է The Guardian-ը։

Տուտուի մոտ 1990-ականների վերջին ախտորոշվել էր շագանակագեղձի քաղցկեղ, և վերջին տարիներին նա մի քանի անգամ հոսպիտալացվել էր: Այնուհանդերձ, նրա մահվան ստույգ պատճառը չի նշվում:

Հայտնի է, որ Տուտուն մահացել է Քեյփ Թաունում: