Կանադայում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -55 աստիճան

22:12 • 27.12.21

Կանադայի Արևմտյան և Կենտրոնական հատվածներում խիստ սառնամանիքներ են սկսվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է -35-55 աստիճանի:

Օդի նման ջերմաստիճանով պայմանավորված՝ օդերևութաբանները նախազգուշացում են տարածել՝ կոչ անելով զգուշանալ ցրտահարություններից: