«Օմիկրոն» հիմնամանրէի պատճառով աշխարհում չեղարկվել է ավելի քան 2500 չվերթ

22:28 • 27.12.21

Ամբողջ աշխարհում ավիաընկերությունները դեկտեմբերի 27-ին կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի պատճառով չեղարկել են ավելի քան 2500 չվերթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին են վկայում չվերթների իրականացմանը հետևող Flight Aware կայքի տվյալները:

Նշվում է, որ չեղարկված թռիչքների մեծ մասը՝ 958-ը, բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին: Ընդ որում, խոսքն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թռիչքների մասին է:

Ամերիկյան CNN-ը հայտնում է, որ չեղարկումները մեծամասամբ տեղի են ունենում կորոնավիրուսի հետևանքով անձնակազմի պակաս լինելու պատճառով: