Քաբուլում պայթել է թալիբներին պատկանող մեքենան
20:01 • 27.12.21
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ծայրահեղական «Թալիբան» շարժման անդամներին պատկանող մեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 2 թալիբ, հայտնում է «Արմենպրես»-ը:
Նշվում է, որ թալիբների մեքենան պայթել է ճանապարհի մոտ տեղադրված ականի վրայով անցնելու հետևանքով: Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Placeholder










