Վինձորյան ամրոց ներխուժած տղամարդը հայտարարել է, որ ցանկացել է սպանել թագուհուն և վրեժ լուծել
Վինձորյան ամրոց ներխուժելու համար դեկտեմբերի 26-ին ձերբակալված տղամարդը դրանից կարճ ժամանակ առաջ տեսանյութ էր ուղարկել իր ընկերներին, որում ներկայացել էր աղեղնազենով և հայտարարել «Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն սպանելու մտադրության մասին»՝ որպես վրեժ Արմիթսարի կոտորածի համար, որը բրիտանացի զավթիչներն իրագործել էին Հնդկաստանում 1919 թվականին:
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով բրիտանական աղբյուրին: 19-ամյա զինված տղամարդուն ձերբակալել էին Վինձորի ամրոցի տարածքում, որտեղ Մեծ Բրիտանիայի թագուհին ընտանիքի անդամների հետ նշում էր Սուրբ Ծնունդը:
Հաղորդվում էր, որ տղամարդը ներխուժել է տարածք, սակայն որևէ շինություն չի մտել, իսկ խուզարկման արդյունքում նրա մոտ աղեղնազեն է հայտնաբերվել: Ձերբակալումից հետո անցկացված հոգեբանական բուժզննման արդյունքում նրան փոխանցել են բուժաշխատողների հոգածությանը:
Ձերբակալությունից 24 րոպե առաջ նա Snapchat ընկերներին ուղարկած տեսանյութում ասում էր. «Ցավում եմ: Ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ արել եմ և այն բանի համար, որ պատրաստվում եմ անել: Ես կփորձեմ սպանել Էլիզաբեթ թագուհուն: Դա վրեժ կլինի նրանց համար ովքեր սպանվել են, ստորացվել և հետապնդվել ռասայական խտրականության պատճառով: Ես հնդիկ սիքհ եմ: Ինձ անվանում էին Ջասվանտ Սինգ Չալի, ինձ անվանում են Դարտ Ջոնս»:
Բրիտանական պարբերականի փոխանցմամբ՝ տղամարդը դիմակով է եղել և փոխել է փոխված ձայնով, ինչը որոշակիորեն նմանակում է «Աստղային պատերազմներ»-ին:










