Սպանություն Կոտայքի մարզում. Չարենցավանում, իր տանը, հայտնաբերել են համատիրության աշխատակցուհու դին՝ պարանոցի մասում կտրած հետքով. shamshyan.com

14:44 • 28.12.21

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:55-ի սահմաններում Չարենցավան բժշկական կենտրոնից ոստիկանության  Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան  3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարան,  որտեղ հայտնաբերել են կնոջ դի: 

Ոստիկանները նշված  թաղամասի  4-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 64-ամյա Ալվարդ Ս.-ի դին՝ ննջասենյակի հատակին պարանոցի հատվածում կտրած-ծակած վնասվածքի հետքով:

Մահացածը աշխատում էր Չարենցավան քաղաքի «Նարե» համատիրությունում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը  ձեռնարկում են  անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան  և հանցագործության  գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: