Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով Գողթ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

19:53 • 28.12.21

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արարատ Հ-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Գողթ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ 

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Գառնի գյուղի ամբուլատոր կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների ու վարորդի օգնությամբ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են հիվանդանոց։ 

 

Մինչ դեպքի վայրում փորձում էին զննություն կատարել, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Գառնիի բաժանմունք, որ վրաերթի ենթարկվածներից մեկը մահացել է։ 

 

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Սուսաննա Սարգսյանն էր։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։