Չինաստանում զինված ոստիկանները «լոքդաունի» կանոնները խախտողներին ցուցադրաբար քայլեցրել են փողոցներով՝ ձեռքներին նրանց անուն-ազգանուններով և լուսանկարներով պաստառներով (տեսանյութ)

23:01 • 29.12.21

Չինաստանում փողոցային անկարգություններին հակազդող ոստիկանները երկրի հարավում չորս հոգու ցուցադրաբար քայլեցրել են փողոցներով՝ որպես կորոնավիրուսին խիստ սահմանափակումները խախտելու համար պատիժ:

Ինչպես գրում է Daily Mail-ը,  քաղաքացիների դեմքը ծածկել են, հագցրել պաշտպանիչ կոստյումներ: Նրանց ստիպել են ձեռքներում պահել պաստառներ՝ իրենց անուն-ազգանուններով և լուսանկարներով: Այդ ընթացքում նրանց ուղեկցել են զինված ոստիկանները:

Միջադեպը տեղի է ունեցել Ցզինսի քաղաքում: