Գյումրիում բախվել են Toyota Rav 4-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության КамАЗ-ը․ shamshyan.com

08:18 • 29.12.21

Դեկտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ-Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենան և ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված КамАЗ մակնիշի  բեռնատարը։

 
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում․ ոստիկանությունը պարզում է վարորդների  ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։