Ճապոնիան բողոք է ներկայացրել Հարավային Կորեային՝ վիճահարույց կղզիների մոտ զորավարժություններ անցկացնելու համար
Ճապոնիան բողոք է ներկայացրել Հարավային Կորեային՝ Տակեսիմա վիճահարույց կղզիների շրջանում զորավարժություններ անցկացնելու պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:
«Դա անթույլատրելի է և ծայրահեղ ափսոսանք է առաջացնում»,- գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ անցյալ շաբաթ Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացրել՝ ուղղված Տոկտո (Տակեսիմա կղզիների հարավկորեական անվանումը) կղզիների պաշտպանությանը: Կղզիների շուրջ տարածքային պատկանելիության բանավեճեր են ընթանում երկու երկրի միջև:










