Չինաստանը կարծում է, որ Վաշինգտոնը վտանգավոր իրավիճակ է ստեղծում ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի բանակների միջև
Միացյալ Նահանգները միջամտում է ՉԺՀ-ի ներքին գործերին, ձգտում է առճակատման և դրանով իսկ վտանգավոր իրավիճակ ստեղծում ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի բանակների միջև: Դեկտեմբերի 30-ին այդ մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ամերիկյան կողմը կոպտորեն միջամտում է մեր երկրի ներքաղաքական հարցերին: ԱՄՆ-ն հայտարարել է այսպես կոչված չինական սպառնալիքի գոյության մասին, նա զրպարտում է ՉԺՀ-ի զարգացումը և մրցակցություն է պնդում: Իրականում նա դրանով իսկ վտանգավոր իրավիճակ է ստեղծում Չինաստանի և Միացյալ Նահանգների բանակների հարաբերություններում»,- ասել Է նա՝ հանդես գալով Չինաստանի պաշտպանական գերատեսչության՝ 2021 թվականի վերջին մամուլի ասուլիսում:
Տան Կեֆեյի խոսքով՝ ԱՄՆ-ի 2022 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) ռազմական բյուջեն նախատեսում է միջոցների տրամադրում այնպիսի նախագծերի համար, որոնք «ոտնահարում են Չինաստանի ազգային շահերը և վնաս են հասցնում նրա ինքնիշխանությանը»:
«Մենք լուրջ դժգոհություն և վճռական բողոք ենք հայտնում այդ առիթով»,- հավելել է նա: ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վաշինգտոնը մշտապես ապակայունացնում է աշխարհի իրադրությունը, վարում է միջազգային քաղաքականություն, որը «շատերին թողել է անօթևան և խլել մեծ թվով խաղաղ բնակիչների կյանք»:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ջանում է «փչացնել Չինաստանի կանոնավոր փոխգործակցությունն» այլ պետությունների հետ, փորձում է կասեցնել Պեկինի շփումներն ասիախաղաղօվկիանոսյան տարածախրջանում և Լատինական Ամերիկայում: «Մենք պնդում ենք, (…) որ ամերիկյան կողմը դադարեցնի մրցակցի և թշնամու կերպար ստեղծել ի դեմս ՉԺՀ-ի»,- ամփոփել է Տան Կեֆեյը:










