Սպիտակ տնից հայտնել են՝ որ ժամին է կայանալու Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը
ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ամերիկյան առաջնորդի գրաֆիկում նշված է Մոսկվայի ժամանակով ժամը 23:30-ին, հայտնել են Սպիտակ տանը։
«Նախագահ Բայդենը նախագահ Պուտինի հետ մի շարք թեմաների շուրջ, ներառյալ առաջիկա դիվանագիտական հարաբերությունները, հեռախոսազրույց կանցկացնի ցերեկը ժամը 03:30-ին (Մոսկվայի ժամանակով 23:30-ին)»,- ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից հրապարակված հաղորդագրությունում:
Բայդենը հեռախոսազանգը չի կատարի Սպիտակ տնից, այլ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի ընտանեկան նստավայրից։ Միջոցառումը փակ է լինելու մամուլի համար, հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։










