Չինացի տղամարդը մահապատժի է դատապարտվել իր երկու մանկահասակ երեխային սպանելու համար, քանի որ նոր ընկերուհին չէր ցանկանում պահել նրանց
Չինացի տղամարդը և նրա ընկերուհին մահվան են դատապարտվել Չինաստանում՝ երկու երեխայի բնակարանի պատուհանից ցած նետելու համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, տղամարդն իր երկու երեխային պատուհանից ցած է նետել, քանի որ նոր ընկերուհին հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել մեկ այլ կնոջ երեխաներին:
Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 2-ին Չունցին քաղաքում: 2-ամյա աղջիկն ընկելուց հետո տեղում մահացել է, իսկ 1-ամյա որդին՝ կարճ ժամանակ անց:
27-ամյա չինացին հանդիպել է մի կնոջ, որի հետ ցանկացել է ամուսնանալ, սակայն վերջինս չի ցանկացել պահել նրա երեխաներին: Կինը ճնշում է գործադրել տղամարդու վրա՝ ստիպելով ազատվել երեխաներից:
Դատարանում տղամարդը հայտարարել է, որ քնած է եղել, երբ երեխաներն ընկել են պատուհանից, և արթնացել է հարևանների ձայներից:
Երեխաների մոր խոսքով՝ նախկինն ամուսինն այդ կնոջ հետ սկսել է հանդիպել, երբ իրենք դեռևս ամուսնացած են եղել, իսկ ապահարզանից հետո դատարանը որոշել է, որ աղջիկը պետք է մնա մոր հետ, իսկ տղան՝ հոր հետ նախքան 6 տարեկան դառնալը:
Հաղորդվում է, որ այդ օրը հայրը խնդրել էր, որ ժամանակ անցկացնի երկու երեխայի հետ: Ապա որոշել է ցատ նետել նրանց, երբ տեսել է, որ ընկերուհին փորձում է կտրել դաստակի երակները:










