ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին տոնական ուղերձ է հղել (տեսանյութ)

10:38 • 30.12.21

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել։

Հայ ժողովրդին ուղղված իր տոնական ուղերձում դեսպան Թրեյսին հետադարձ հայացք է նետում Հայաստանում պաշտոնավարելու իր ժամանակաշրջանին և վերահաստատում ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու գործակցությունը Հայաստանի հետ՝ հանուն ավելի լավ ապագայի։ Դեսպանը գովեստով է խոսում Հայաստանի հարուստ մշակութային ավանդույթների, բազմամյա պատմության, գեղեցիկ բնաշխարհի և հայտնի հյուրընկալության մասին միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս երկրի ամենամեծ արժեքը հայ մարդն է՝ իր ձիրքով, անսպառ էներգիայով, տոկունությամբ և ստեղծարարարությամբ։

Դեսպան Թրեյսին և ԱՄՆ դեսպանության անձնակազմը բոլորին մաղթում են խաղաղություն, առողջություն ու բարեկեցություն գալիք տարում։