Սաակաշվիլին խոստովանել է, որ արտաամուսնական կապից ծնված դուստր ունի  

14:27 • 31.12.21

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրապարակայնորեն խոստովանել է, որ մանկահասակ դուստր ունի:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, Ռուսթավի բանտում գտնվող գործիչը, որընախօրեին հիվանդանոցից կրկին բանտ է տեղափոխվել, սոցցանցում գրել է, որ ամանորյա երեկոյին իր արտաամուսնական կապից ծնված աղջկան կցուցադրեն վրացական հեռուստաալիքի եթերում:

«Սա առաջին Նոր տարին է, որը ես դիմավորում եմ բանտում, սակայն սա նաև առաջին Նոր տարին է, երբ ամանորյա համերգի ժամանակ «Մթավարի» հեռուստաալիքով կցուցադրեն իր արտաամուսնական դստերը: Նա կլինի համերգի ամենափոքր մասնակիցը՝ Էլիս Մարիա Սաակաշվիլի, իմ ամենասիրելի աղջիկը և ամենափոքր աղջիկը»,-  հայտնել է Սաակաշվիլին: