Մահացել է «Էմմի»-ի վեցակիր մրցանակակիր դերասանուհին

15:20 • 01.01.22

Լոս Անջելեսում մահացել է «Էմմի» մրցանակի վեցակի դափնեկիր, ամերիկացի դերասանուհի Բեթի Ուայթը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ամերիկյան պարբերականին, դերասանուհին կյանքից հեռացել է իր հարյուրամյակից 3 շաբաթ առաջ:

«Թեև Բեթին արդեն պետք է 100 տարեկան դառնար, ինձ թվում էր, որ նա հավերժ է ապրելու: Ես նրան ահավոր կկարոտեմ: Չեմ կարծում, որ Բեթին չի վախեցել կյանքից հեռանալուց, քանի որ ցանկացել է միավորվել իր սիրելի ամուսնու՝ Ալեն Լուդդենի հետ», - տեղեկացրել է արտիստուհու գործակալը:

Մահացել է «Էմմի»-ի վեցակիր մրցանակակիր դերասանուհին