ԱՄՆ-ում 21 մարդ սաստիկ ցրտի պատճառով ամբողջ գիշեր օդում՝ սառած ճոպանուղու խցիկում է մնացել (լուսանկարներ)
Քսանմեկ մարդ ստիպված է եղել ամբողջ գիշեր անցկացնել օդում՝ հազար ոտնաչափ բարձրության վրա, երբ խցիկը, որում նրանք գտնվում էին, վթարի է ենթարկվել ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Սանդիա Պիկ ճոպանուղու վրա:
Սարքի աշխատանքը խափանվել է ցրտաշունչ եղանակի պատճառով: Վերջին ուղևորին հաջողվել է փրկել շաբաթ կեսօրին, գրում է Daily Mail-ը:
Խցանվածները մարդիկ էին, որոնք ավարտել էին իրենց հերթափոխը Սանդյան լեռների գագաթին գտնվող ռեստորանում, և ցած էին իջնում:





















