Թալիբներն ավտոբուսների վարորդներին խորհուրդ են տվել աղոթքի ժամանակ կանգ առնել, իսկ կանանց հրահանգել են չերթևեկել առանց հիջաբի

13:37 • 02.01.22

Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբները ավտոբուսների վարորդներին խորհուրդ են տվել  աղոթքի ժամանակ դադարեցնել աշխատանքը, իսկ կանանց հրահանգել են չերթևեկել առանց հիջաբի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համապատասխան նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ կանայք չեն կարող հասարակական տրանսպորտով երթևեկել առանց հիջաբի, նրանք նաև չեն կարող 78 կիլոմետրից ավելի ճանապարհորդել առանց հարազատների ուղեկցության։

Ավելի վաղ Kabul News հեռուստաալիքը հայտնել էր, որ թալիբներն արգելել են մեքենաներում երաժշտություն միացնել և մեքենայով տեղափոխել առանց հիջաբ կանանց։