Աֆղանստանում 144 տարեկանում մահացել է երկրի ամենատարեց բնակիչը

15:32 • 05.01.22

Աֆղանստանում՝ Սամանղան նահանգում, 144 տարեկանում մահացել է երկրի ամենատարեց բնակիչը, գրում է interfax.ru-ն։

Մավլավի Մուհամմադ Ամին Տոտորը մահացել է նախօրեին երկրի հյուսիսում գտնվող Ռույ Դու Աբ շրջանում, հաղորդում է Աֆղանստանի ազգային հեռուստատեսությունը։

Հարազատների խոսքով՝ տղամարդն ամուսնացած է եղել չորս անգամ և կյանքում տեսել է իր երեխաների մի քանի սերունդ։