«Պոլիէթիլենային տոպրակները պետք է դուրս շպրտել մեր կյանքից». հունվարի 1-ից արգելվել է մեկանգամյա տոպրակների վաճառքը, օրենքի վերահսկողությունը դրված է ՏԻՄ-երի վրա
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել մեկանգամյա տոպրակների վաճառքի արգելքը։ Օրենքը ընդունվել է դեռևս 2020թ-ի գարնանը, սակայն ուշ է ուժի մեջ մտնում, որպեսզի արտադրողները հարմարվեն իրավիճակին։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Հակոբ Սիմիդյանը։
«Գիտենք, որ պլաստիկից պատրաստված իրերը մեծ վնաս են հասցնում շրջական միջավայրին և կարծում ենք, որ շատ կարևոր սահմանափակում է։ ՏԻՄ-երը ևս պետք է ակտիվ ներգրավվեն և ապահովեն օրենքի կիրառումը»։
Սիմիդյանը պարզաբանեց, որ խոսքը որոշակի տեսակների` մինչև 50 միկրոն աստիճանի տոպրակների մասին է բացառություն են կազմում երկրորդային հումքից պատրաստված, փաթեթավորման համար նախատեսված տոպրակները»։
Անդրադառնալով կարգավորմանը, Փաշինյանը նշեց, որ այդ տոպրակները պետք է դուրս շպրտել մեր կյանքից։
Դրանք մարդիկ օգատգործում են առավելագույնը մեկ օր, որից հետո այն հայտնվում է բնության մեջ և էական վնասներ է հասցնում։
Փաշինյանը շեշտեց, որ այս օրենքի վերահսկողությունը դրված է Տեղական ինքնակառավարման մարմինների վրա։










