ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում
ԱՄՆ-ն առայժմ չի ծրագրում մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում, բայց եթե ՆԱՏՕ-ի գծով դաշնակից երկրներից պահանջ լինի, ապա Վաշինգտոնն այն քննարկի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել Է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Եթե (Ուկրաինայի վրա Ռուսաստանի) ներխուժման հետ կապված իրավիճակ առաջանա, եթե ՆԱՏՕ-ի գծով մեր առանձին դաշնակիցները լրացուցիչ ուժեր խնդրեն, ապա մենք կառուցողական կերպով կքննարկենք այդ խնդրանքները»,-ասել է Քիրբին՝ պատասխանելով Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը մեծացնելու հնարավորության վերաբերյալ հարցին:
«Առայժմ ոչինչ տեղի չի ունեցել»,-հավելել է նա: Քիրբին հիշեցրել է Եվրոպայում արդեն գոյություն ունեցող ԱՄՆ-ի ուժերի «շատ մեծ և հուսալի ներկայության» մասին: Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը կարող է իր զինվորականներին վերաբազավորել Եվրոպայում: «Մենք շատ ուժեր ունենք, և դրանցից մի քանիսը կարելի է վերաբազավորել, եթե դրա պահանջները լինեն»,-ասել է նա:










