Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել են Infinti և Mercedes մակնիշի ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին. shamshyan.com

13:29 • 06.01.22

Այսօր, ժամը 04:00-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել են Infinti և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: