Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 134, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 345 389 է, մահվան դեպքերինը՝ 9504

11:21 • 06.01.22

Հայաստանում հունվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 389-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 7993 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1511 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9504-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 154 է, ընդհանուր առողջացածներինը՝ 332 458, փաստացի բուժվողները 3427-ն են: Մեկ օրում արվել է 4220 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 590 957 թեստ: