Չինաստանի կենտրոնական շրջանում պայթյուն է տեղի ունեցել. մարդիկ հայտնվել են փլատակների տակ

11:25 • 07.01.22

Չինաստանի կենտրոնական հատվածում գտնվող Չունցին քաղաքում պայթյուն է որոտացել: Տվյալներ տուժածների և զոհերի մասին դեռևս չի ստացվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

Առկա տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Ուլուն շրջանում, ինչի հետևանքով փլատակների տակ մարդիկ են հայտնվել, նրանց թիվը դեռևս հայտնի չէ:

Դեպքի վայրում արդեն աշխատում են արտակարգ ծառայությունները: