«Գերիների գործով» մեր վստահորդ Ռոբերտ Նալբանդյանը այսօր վերադարձավ ազատության. նա 52 օր կալանված էր՝ նախ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում. Ռուբեն Մելիքյան

13:11 • 07.01.22

«Գերիների գործով» մեր առաջին վստահորդը՝ Ռոբերտ Նալբանդյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 52 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում։ Այս մասին գրել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար Ռուբեն Մելիքյանը:

«Հիմա Ռոբերտը կվերադառնա իր 3 անչափահաս զավակների մոտ ու կփորձի ապաքինվել դեռ Ադրբեջանում ստացած մարմնական վնասվածքներից։

Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում։

ՀԳ. Ինձ հետ պետք է լինեին իմ գործընկերներ Սիրանուշ Սահակյանն ու Դավիթ Ավագյանը։ Սակայն նույն ժամին նույն գործով վերաքննիչ դատարանում նրանք փորձում էին հիմնավորել մեր մյուս վստահորդին՝ Սերժիկ Ամիրխանյանին ազատությունը վերադարձնելու անհրաժեշտությունը»,- գրել է Մելիքյանը։