Ղազախստանի նախագահը հունվարի 11-ին կներկայացնի երկրի վարչապետի նոր թեկնածուին

11:08 • 08.01.22

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 11-ին կներկայացնի կառավարության նոր ղեկավարի թեկնածուին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ղազախստանը»:

Երկու օր առաջ Տոկաևը պաշտոնանկ էր արել կառավարությանը և գլխավորել հանրապետության Անվտանգության խորհուրդը ՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին:

«Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Ղազախստանի նոր վարչապետ թեկնածուին կներկայացնի հունվարի 11-ին», - ասված է հաղորդագրության մեջ: