Ֆրանսիայի առողջապահության նախարարը COVID-19 դեպքերի ռեկորդային ցուցանիշ է կանխատեսել

19:30 • 11.01.22

Ֆրանսիայում COVID-19 դեպքերի նոր ռեկորդ է գրանցվելու․ օրական ավելի քան 350 000 դեպք, գրում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանին։

«Այսօր կգրանցվի վարակի ավելի քան 350 000 նոր դեպք»,- ասել է Վերանը` ելույթ ունենալով Ֆրանսիայի Սենատում։ Առողջապահության նախարարության ղեկավարը նշել է, որ այս թվերը ռեկորդային են համավարակի սկզբից ի վեր։

Վերջին շաբաթներին Ֆրանսիայում դեպքերի թիվը կտրուկ աճել է։ Հունվարի 5-ին, 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել էր COVID-19-ի ավելի քան 332 000 նոր դեպք։