Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 25 քաղաքացի

18:35 • 11.01.22

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 25 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը հասել է 131 940-ի, հայտնում է «Արմենպրես»-ը:

Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 1961 նոր դեպք, որից 292-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված է ընդհանուր 6 210 298 կորոնավիրուսային դեպք: 1619 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նաև, որ 60 182 673 իրանցի արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 52 813 870-ը՝ երկրորդ չափաբաժինը, իսկ երրորդ՝ խթանիչ չափաբաժինը ստացել է 11 045 991 քաղաքացի: