Հյուսիսային Կորեան վաղ առավոտյան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հրթիռը, որը երեքշաբթի արձակել է ԿԺԴՀ-ն, ավելի քան 700 կմ է անցել, թռիչքի բարձրությունը ամենաթեժ կետում կազմել է 60 կմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբերի պետերի հանձնաժողովին:
Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ հրթիռի թռիչքի արագությունը կազմել է 10 մախ (ավելի քան 12 000 կմ/ժամ):
Ըստ հարավկորեական աղբյուրի՝ հրթիռի արձակումն իրականացվել է հունվարի 11-ին տեղի ժամանակով 07:27-ին (երևանյան՝02:27): Ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակվել ԿԺԴՀ ներքին շրջաններից՝ Ճապոնական ծովի ուղղությամբ: Արձակումը կարող է իրականացված լինել ԿԺԴՀ ձմեռային զորավարժությունների շրջանակում:










