ՌԴ-ում տղամարդը փորձել է կողոպտել սեքս-խանութը (տեսանյութ)

16:43 • 12.01.22

Մերձմոսկովյան Վոսկրեսենսկ քաղաքում կողոպտիչը որոշել է արտասովոր թալան կազմակերպել: Life.ru-ի հաղորդմամբ՝ նա եկել է սեքս-խանութ և փող պահանջել վաճառողուհուց:

Հարձակումը տեսագրվել է վերահսկման տեսախցիկի կողմից: Տղամարդը մտել է խանութ և ծալովի դանակով սպառնալով վաճառողուհուն՝ նրանից պահանջել իրեն գումար տալ:

Սակայն վերջինս դիմադրել է հանցագործին և փորձել նրան դուրս բերել խանութից: Ինչպես երևում է, նա սկզբում չի հասկացել, թե ինչ գումար է իրենից ուզում հանցագործը, ինչով էլ շփոթեցրել է նրան:

Տղամարդն ինքնուրույն հաջողացրել է բացել գանձարկղի դուռն ու այնտեղից մի կապ գումար վերցնելով՝ դուրս է վազել խանութից: Հեռու փախչեն նրան չի հաջողվել, շուտով ոստիկանները ձերբակալել են նրան: Կողոպտիչը Օրենբուրգի 38-ամյա քաղաքացի է: Նախկինում նա արդեն դատապարտված է եղել կողոպուտի համար: