ԱՄՆ-ում մահացել է Լև Տոլստոյի ծոռը  

13:27 • 12.01.22

ԱՄՆ-ում մահացել է ռուս հանրահայտ գրող Լև Տոլստոյի (1828 - 1910) ծոռը՝ Սերգեյ Տոլստոյը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, վերջինս մահացել է 99 տարեկանում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը սրտի, ինչպես նաև լսողություն և տեսողության  հետ կապված խնդիրներ ուներ: Բացի այդ, նա կարող էր ուղեղի կաթված տանել:

Սերգեյ Տոլստոյը մեծանուն գրողի դստեր՝ Վերա Տոլստոյի միակ որդին էր: