Հունվարի 13-ին ավտոմեքենայի հարվածից վնասվել է Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան փողոցով անցնող միջին ճնշման վերգետնյա գազատարը․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ  

19:53 • 13.01.22

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունվարի 13-ին ավտոմեքենայի հարվածից վնասվել է Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան փողոցով անցնող միջին ճնշման վերգետնյա գազատարը։

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 18։00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հատվածների, այդ թվում՝ Արտաշեսյան, Հովսեփյան, Մայիսի 9-ի փողոցների, Չեխով-Բագրատունյաց փողոցներով պարփակված թաղամասի, «Չարբախի փոս» կոչվող թաղամասի, ինչպես նաև Իսակովի պողոտայի մի հատվածի (ԱՄՆ դեսպանատուն-Ոստիկանության ակադեմիա),  Կաշեգործների փողոցի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, «Բրյուսով» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։