Մոսկվայում ավտոբուսի և թեթև մարդատար մեքենայի բախման ժամանակ 12 մարդ է տուժել  

12:17 • 15.01.22

Մոսկվայում բախվել են ուղևորատար ավտոբուսը և թեթև մարդատար մեքենան, ինչի հետևանքով 12 մարդ է տուժել, նրանց թվում՝ երկու երեխա:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին, տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած անձանց բուժօգնություն ն ցույց տալիս մասնագետները:  

Մայրաքաղաքային պետավտոտեսչության տվյալներով վթարի ժամանակ երկուամսական երեխա է տուժել: Նա մոր գրկում է եղել և բախվել է բազրիքին: