Չինաստանում գրանցվել է ծնելիության ռեկորդային ցածր մակարդակ

19:49 • 18.01.22

Չինաստանը 2021 թվականին գրանցել է ծնելիության ռեկորդային ցածր մակարդակ՝ չնայած ընտանիքում մեկ երեխա ունենալու արգելքի վերացմանը,  հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի վիճակագրության պետական բյուրոյի տվյալները։

Անցյալ տարի ծնելիության մակարդակը 1000 մարդու հաշվով կազմել է 7,52, ինչը ամենացածր ցուցանիշն է 1949 թվականից ի վեր։ Այսպիսով, բնակչության բնական աճը կազմել է ընդամենը 0,034%, ինչը 1960 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։

2021 թվականին Չինաստանում ծնվել է մոտ 10,62 միլիոն, մինչդեռ 2020 թվականին՝ 12 միլիոն երեխա։