Բորելը ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է մասնակցել Ռուսաստան-Ուկրաինա թեմայով քննարկումներին

21:57 • 19.01.22

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին հրավիրել ՝ մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստին, որը տեղի է ունենալու հունվարի 24-ին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Հրավիրել եմ պետքարտուղար Բլինկենին միանալ Ռուսաստանի և Ուկրաինայի թեմայով ԵՄ նախարարների խորհրդի քննարկումներին»,- գրել է նա: